Լուծումներ Տան և Բիզնեսի Համար

«ՔրոսսՆեթ» ընկերության նպատակն է ապահովել ժամանակակից ստանդարտներին համապատասխան վստահելի կապ՝ ստեղծելով ավելի հարմարավետ պայմաններ կյանքի և աշխատանքի համար:

image
image
image
image



ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊ

Նոր սերնդի թվային ֆիքսված հեռախոսակապ, որը ոչ աշխարհագրական (060) կոդով գործում է Հայաստանի ամբողջ տարածքում:

icon

ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏ

Կայուն և գերարագ լայնաշերտ ինտերնետ կապ, որը մատուցվում է ժամանակակից օպտիկամանրաթելային տեխնոլոգիայի միջոցով:

ԱՎԻԱՑԻՈՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

IT լուծումներ` ավիատոմսերի ամրագրման առաջատար համակարգերին միանալու և բիզնես գործընթացները կառավարելու համար:

Մեր ընկերության մասին

«ՔրոսսՆեթ» ընկերությունը ՔՐՈՍՍ ԳՐՈՒՊ խմբի անդամ է և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում:

2010 թվականին «ՔրոսսՆեթ» ընկերությունը պաշտոնապես ճանաչվել է առաջին այլընտրանքային ֆիքսված հեռախոսակապի օպերատորը Հայաստանում

«ՔրոսսՆեթ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Որպես Հայաստանի առաջին այլընտրանքային ֆիքսված ոչ աշխարհագրական (060) կոդով հեռախոսակապի օպերատոր՝ ընկերությունն ակտիվ գործունեություն է ծավալում ամրակցված ձայնային ծառայությունների շուկայում և առաջարկում մալուխային և IP տեխնոլոգիայով բազմաֆունկցիոնալ քաղաքային հեռախոսակապ: Ընկերության գործունեության երկրորդ ուղղությունն օպտիկամանրաթելային ինտերնետ կապի տրամադրումն է և SONET տեխնոլոգիայի միջոցով առավել մեծ հեռավորությունների վրա մեծ ծավալով թվային տվյալների փոխանցման ապահովումը: Որպես գործունեության երրորդ ուղղություն՝ «ՔրոսսՆեթ» ընկերությունը համագործակցում է Հայաստանի տուրիստական գործակալությունների հետ և վերջիններիս տրամադրում բիզնես լուծումներ՝ ավիատոմսերի ամրագրման առաջատար համակարգերին միանալու համար:

Համընթաց շարժվելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գլոբալ զարգացումներին՝ մեր ընկերությունը հետևողականորեն զարգացնում է իր ծառայությունները և հայաստանյան շուկայում ներկայացնում նոր լուծումներ: Մեր նպատակն է՝ առաջարկել ժամանակակից ստանդարտներին համապատասխան վստահելի կապ և լավագույնս բավարարել հաճախորդների պահանջները:

Բազմաֆունկցիոնալ հեռախոսակապ

Մենք առաջարկում ենք մալուխային և IP տեխնոլոգիայով ֆիքսված հեռախոսակապ Հայաստանի ամբողջ տարածքում` մատուցելով հեռախոսային համակարգերի կառուցման և սպասարկման ծառայություններ:

Հեռախոսակապ

Առաջարկվող հեռախոսակապը լիարժեք քաղաքային կապ է `(060) կոդով և չունի հեռախոսահամարների սահմանափակում:

Քրոսս Զանգ

Ծառայությունը հնարավորություն է տալիս կայքում տեղադրելու առցանց զանգի կոճակ և ապահովելու հաճախորդների հետ ուղիղ կապ:

Dual ծառայություն

Ծառայությունը տրամադրվում է միայն ֆիզիկական անձանց և ներառում է ֆիքսված հեռախոսակապ՝ ինտերնետ կապի հետ մասին:

Հավելյալ ծառայություններ

Ֆիքսված հեռախոսակապի հավելյալ ծառայությունները հնարավորություն են տալիս կառավարելու մուտքային և ելքային զանգերը:

Լայնաշերտ ինտերնետ կապ

Ժամանակակից օպտիկամանրաթելային կապի միջոցով մենք տրամադրում ենք արագընթաց ինտերնետ ծառայություն և SONET տեխնոլոգիայի միջոցով ապահովում ենք տվյալների փոխանցում մեծ հեռավորությունների վրա:

  • Օպտիկամանրաթելային ինտերնետ
  • Սինքրոնային Օպտիկական Ցանց
  • Վիրտուալ լոկալ ցանցեր

Ավիացիոն համակարգեր

Մենք առաջարկում ենք ժամանակակից բիզնես լուծումներ` ավիատոմսերի ամրագրման առաջատար համակարգերին միանալու համար:

Ամադեուսը գործարքների մշակման համակարգ է, որը զբոսաշրջության ոլորտում առաջարկում է տոմսերի ամրագրման և վաճառքի նորագույն լուծումներ՝ տուրիստական ընկերություններին հնարավորություն տալով արդյունավետ կառավարելու իրենց բիզնեսը:

Ներբեռնել համակարգին միանալու հայտը

S7 Airlines համակարգը ավիատոմսերի ամրագրման ու վաճառքի առցանց ծառայությունների ոլորտում առաջատարներից մեկն է և առաջարկում է ճկուն լուծումներ՝ չվերթների ընտրության, տոմսերի ամրագրման և բազմաթիվ այլ գործառույթների համար:

Gabriel-ը ամրագրումների ավտոմատացված համակարգ է, որն առաջարկում է ավիատոմսերի ամրագրման գործընթացի կառավարման լուծումներ՝ ընդգրկելով ոլորտի բոլոր ուղղությունները: Այսօր համակարգին միացած է շուրջ 150 ավիաընկերություն:

Նորարար Լուծումներ

Օպտիմալ Սակագներ

Անհատական Մոտեցում

Փորձ ԵՎ Վստահելիություն

Մեր գործընկերները

«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ

«ԷՅ ԴԻ ԷՖ ՇՈՓՍ» ՓԲԸ

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ

«ՆՈՒՇԻԿՅԱՆ ԱՍՈՑԱՑԻԱ» ՍՊԸ

«ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ

«ՌՈՒՍԱԼ ԱՐՄԵՆԱԼ» ՓԲԸ

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ

«ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ

«ԶԻԳԶԱԳ» ՍՊԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ

«ԱՐՑԱԽԲԱՆԿ» ՓԲԸ

«ՏՈՐԻԱ ԿԱՌՏԱ» ՌԵՍՏՈՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑ

«ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ

«ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ

«ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

«ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

«ԿՈԿԱ-ԿՈԼԱ ՀԵԼԼԵՆԻԿ ԲՈԹԼԻՆԳ ՔԱՄՓՆԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ

«ՉԵԽ-ԱՎՏՈ» ՍՊԸ

«ԱԷՐՈՖԼՈՏ- ՌՈՒՍԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԲԲԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ

partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo
partner_logo

Հետադարձ կապ

Եթե ունեք որևէ հարց կապված մեր ծառայությունների հետ, ապա կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով սպասարկման կենտրոն, այցելելով մեր գրասենյակ կամ ուղարկելով էլ.նամակ:

ՀԱՍՑԵ

Հայաստան, 0010, Երևան

Նալբանդյան փող., 28 շենք

ՀԵՌԱԽՈՍ

+ 374 60 370 000

ԷԼ.ՀԱՍՑԵ

cross@cross.am