Հեռախոսակապ
Առաջարկվող հեռախոսակապը լիարժեք քաղաքային կապ է `(060) կոդով և չունի հեռախոսահամարների սահմանափակում:
«ՔրոսսՆեթ» ընկերությունը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում:
«ՔրոսսՆեթ» ընկերությունը հիմնադրվել է 2003 թվականին: Որպես Հայաստանի առաջին այլընտրանքային ֆիքսված ոչ աշխարհագրական (060) կոդով հեռախոսակապի օպերատոր՝ ընկերությունն ակտիվ գործունեություն է ծավալում ամրակցված ձայնային ծառայությունների շուկայում և առաջարկում մալուխային և IP տեխնոլոգիայով բազմաֆունկցիոնալ քաղաքային հեռախոսակապ: Ընկերության գործունեության երկրորդ ուղղությունն օպտիկամանրաթելային ինտերնետ կապի տրամադրումն է և SONET տեխնոլոգիայի միջոցով առավել մեծ հեռավորությունների վրա մեծ ծավալով թվային տվյալների փոխանցման ապահովումը: Որպես գործունեության երրորդ ուղղություն՝ «ՔրոսսՆեթ» ընկերությունը համագործակցում է Հայաստանի տուրիստական գործակալությունների հետ և վերջիններիս տրամադրում բիզնես լուծումներ՝ ավիատոմսերի ամրագրման առաջատար համակարգերին միանալու համար:
Համընթաց շարժվելով տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների գլոբալ զարգացումներին՝ մեր ընկերությունը հետևողականորեն զարգացնում է իր ծառայությունները և հայաստանյան շուկայում ներկայացնում նոր լուծումներ: Մեր նպատակն է՝ առաջարկել ժամանակակից ստանդարտներին համապատասխան վստահելի կապ և լավագույնս բավարարել հաճախորդների պահանջները:
Մենք առաջարկում ենք մալուխային և IP տեխնոլոգիայով ֆիքսված հեռախոսակապ Հայաստանի ամբողջ տարածքում` մատուցելով հեռախոսային համակարգերի կառուցման և սպասարկման ծառայություններ:
Առաջարկվող հեռախոսակապը լիարժեք քաղաքային կապ է `(060) կոդով և չունի հեռախոսահամարների սահմանափակում:
Ծառայությունը հնարավորություն է տալիս կայքում տեղադրելու առցանց զանգի կոճակ և ապահովելու հաճախորդների հետ ուղիղ կապ:
Ծառայությունը տրամադրվում է միայն ֆիզիկական անձանց և ներառում է ֆիքսված հեռախոսակապ՝ ինտերնետ կապի հետ մասին:
Ֆիքսված հեռախոսակապի հավելյալ ծառայությունները հնարավորություն են տալիս կառավարելու մուտքային և ելքային զանգերը:
Ժամանակակից օպտիկամանրաթելային կապի միջոցով մենք տրամադրում ենք արագընթաց ինտերնետ ծառայություն և SONET տեխնոլոգիայի միջոցով ապահովում ենք տվյալների փոխանցում մեծ հեռավորությունների վրա:
Օպտիկամանրաթելային ինտերնետ կապը տվյալների հաղորդման ժամանակակից և առաջատար տեխնոլոգիաներից է, որն ապահովում է տվյալների հոսքերի փոխանցման հսկայական արագություն: Օպտիկամանրաթելային մալուխը ճկուն, թափանցիկ մանրաթել է՝ մարդկային մազից մի փոքր հաստ և պատրաստված է ապակուց: Մանրաթելերը չեն ենթարկվում էլեկտրամագնիսական ազդեցության և ազդանշանները փոխանցում են հնարավորինս քիչ կորուստներով: Ռադիոալիքների փոխարեն մանրաթելը փոխադրում է լուսային ճառագայթ, որը հնարավորություն է տալիս ապահովելու կայուն, հուսալի և արագընթաց լայնաշերտ ինտերնետ կապ: Հանդիսանալով օպտիկամանրաթելային ինտերնետ կապի ակտիվ պրովայդեր Հայաստանում՝ «ՔրոսսՆեթ» ընկերությունն առաջարկում է անսահմանափակ ինտերնետ ծառայության տարբեր սակագնային փաթեթներ:
Սինքրոնային օպտիկական ցանցը (Synchronous Optical Networking, SONET) ստանդարտացված թվային հաղորդակցության տեխնոլոգիա է, որն օգտագործվում է մանրաթելային օպտիկայի միջոցով համեմատաբար մեծ հեռավորությունների վրա մեծ ծավալով տվյալների փոխանցման համար: SONET-ի միջոցով թվային տվյալների բազմաթիվ հոսքերը միաժամանակ փոխանցվում են օպտիկական մանրաթելերով` կիրառելով լույսադիոդներ (LEDs) և լազերային ճառագայթներ: Սինքրոնային օպտիկական կապն ունի ինքնավերականգնվող ֆունկցիոնալություն, ինչը թույլ է տալիս ավտոմատ եղանակով վերականգնել ցանցի ընդհատումները, որոնք կարող են տեղի ունենալ մալուխի կտրվածքի, ազդանշանի թուլացման կամ հանգույցի ընդհատման պատճառով:
Սինքրոնային օպտիկական կապն առավելապես գերադասում են պետական կառույցները, խոշոր ընկերությունները, ծառայությունների պրովայդերները՝ բարձր կենսունակությամբ բնութագրվող ցանցային ենթակառուցվածքներ ունենալու համար:
Տնտեսության տարբեր ոլորտներում գործող ընկերություններին «ՔրոսսՆեթ»-ն առաջարկում է վիրտուալ ներքին ցանցերի ստեղծում (VLAN), որն ապահովում է որակյալ կապ համակարգիչների, ինչպես նաև ցանցային տարբեր սարքավորումների միջև: VLAN-ը հնարավորություն է տալիս ստեղծելու մեկից ավելի ցանցեր մեկ անջատիչով: Վիրտուալ ներքին ցանց ստեղծելու համար անհրաժեշտ է առաձնացնել IP հասցե, ենթացանցային դիմակ և անդամակցության պորտ:
Յուրաքանչյուր VLAN-ի միացման կետի համար ամսական վարձավճարը 10 Մբիթ/վրկ արագության դիման 25,000 ՀՀ դրամ դրամ է:
Մենք առաջարկում ենք ժամանակակից բիզնես լուծումներ` ավիատոմսերի ամրագրման առաջատար համակարգերին միանալու համար:

Ամադեուսը գործարքների մշակման համակարգ է, որը զբոսաշրջության ոլորտում առաջարկում է տոմսերի ամրագրման և վաճառքի նորագույն լուծումներ՝ տուրիստական ընկերություններին հնարավորություն տալով արդյունավետ կառավարելու իրենց բիզնեսը:
Ներբեռնել համակարգին միանալու հայտը
S7 Airlines համակարգը ավիատոմսերի ամրագրման ու վաճառքի առցանց ծառայությունների ոլորտում առաջատարներից մեկն է և առաջարկում է ճկուն լուծումներ՝ չվերթների ընտրության, տոմսերի ամրագրման և բազմաթիվ այլ գործառույթների համար:

Gabriel-ը ամրագրումների ավտոմատացված համակարգ է, որն առաջարկում է ավիատոմսերի ամրագրման գործընթացի կառավարման լուծումներ՝ ընդգրկելով ոլորտի բոլոր ուղղությունները: Այսօր համակարգին միացած է շուրջ 150 ավիաընկերություն:


Եթե ունեք որևէ հարց կապված մեր ծառայությունների հետ, ապա կարող եք կապ հաստատել մեզ հետ՝ զանգահարելով սպասարկման կենտրոն, այցելելով մեր գրասենյակ կամ ուղարկելով էլ.նամակ:
Հայաստան, Երևան
Հ.Հակոբյան փող., 3 Մերգելյան Ինստիտուտ
| Հիմնական ծառայությունների սակագներ | |
|---|---|
| Միացում | 4800 - 10800 ՀՀ դրամ |
| Զանգեր ՔրոսսՆեթ ցանցի ներսում | 1 ՀՀ դրամ/րոպե |
| Ամսական վարձ | 100 - 9000 ՀՀ դրամ |
| Զանգեր ՀՀ այլ ֆիքսված օպերատորների ցանցեր | 4 ՀՀ դրամ/րոպե |
| Զանգեր ՀՀ մարզեր | 5 ՀՀ դրամ/րոպե |
| Զանգեր ՀՀ բջջային օպերատորների ցանցեր | 18 ՀՀ դրամ/րոպե |
| Ծառայության անվանում | Սակագին |
|---|---|
| «Զանգ Վեբ կայքից» ծառայության ակտիվացում | 9600 ՀՀ դրամ |
| «Զանգ Վեբ կայքից» ծառայության ամսական վարձը` ծրագրային ապահովման համար (ծառայությունը ներառում է միաժամանակ երկու զանգ ընդունելու հնարավորություն) | 24 000 ՀՀ դրամ |
| «Զանգ Վեբ կայքից» ծառայության ամսական վարձը` յուրաքանչյուր հավելյալ զանգ ընդունելու համար | 1800 ՀՀ դրամ |
| Ելքային զանգեր | Սակագին(դրամ/րոպե) |
| Զանգեր դեպի Երևանի ֆիքսված ցանցեր | 4 ՀՀ դրամ |
| Զանգեր ՔրոսսՆեթ ցանցի ներսում | 1 ՀՀ դրամ |
| Միջքաղաքային զանգեր դեպի ՀՀ ֆիքսված ցանց | 5 ՀՀ դրամ |
| Զանգեր դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց | 14.4 ՀՀ դրամ |
| Զանգեր դեպի ՀՀ բջջային ցանցեր | 18 ՀՀ դրամ |
| Զանգեր դեպի ԼՂՀ բջջային ցանցեր | 18 ՀՀ դրամ |
| Ծառայություն | Սակագներ |
|---|---|
| Հեռախոսագծի տեղադրման ծառայության վճար (յուրաքանչյուր հեռախոսագծի համար) | 600 ՀՀ դրամ |
| Հեռախոսի տեղադրման ծառայության վճար, բաժանորդի սեփականություն հանդիսացող սարքավորման միջոցով (յուրաքանչյուր հեռախոսագծի համար) | 4800 ՀՀ դրամ |
| Հեռախոսի տեղադրման ծառայության վճար, բաժանորդի սեփականություն հանդիսացող համակարգչում տեղադրվող հեռախոսահամարի ծրագրային միացում | 4800 ՀՀ դրամ |
| Հեռախոսագծի վերականգնում բաժանորդային պայմանագրի լուծումից հետո | 1200 ՀՀ դրամ |
| Համարի փոփոխություն (յուրաքանչյուր համարի համար) հաջորդող ամսվա 1-ից | 5000 ՀՀ դրամ |
| Անվանափոխություն (յուրաքանչյուր համարի համար) հաջորդող ամսվա 1-ից | 100 ՀՀ դրամ |
| Տարիֆային պլանի փոփոխություն (յուրաքանչյուր համարի համար) հաջորդող ամսվա 1-ից | 200 ՀՀ դրամ |
| Տարիֆային պլան Ֆ-1 | |
| Դեպի Երևանի ֆիքսված ցանցեր տրամադրվող անվճար րոպեների քանակը | 150 ՀՀ դրամ |
| ՔրոսսՆեթ ցանցի ներսում տրամադրվող անվճար րոպեների քանակը | 300 ՀՀ դրամ |
| Հեռախոսագծի ամսական վարձավճար | 300 ՀՀ դրամ |
| Ելքային զանգեր, դրամ/րոպե | |
| Տեղական զանգեր (դեպի Երևանի ֆիքսված ցանցեր) սկսած 151-րդ րոպեից | 4 ՀՀ դրամ |
| ՔրոսսՆեթ ցանցի ներսում սկսած 301-րդ րոպեից | 1 ՀՀ դրամ |
| Տարիֆային պլան Ֆ-2 | |
| Դեպի Երևանի ֆիքսված ցանցեր տրամադրվող անվճար րոպեների քանակը | 150 ՀՀ դրամ |
| ՔրոսսՆեթ ցանցի ներսում տրամադրվող անվճար րոպեների քանակը | 300 ՀՀ դրամ |
| Հեռախոսագծի ամսական վարձավճար | 500 ՀՀ դրամ |
| Ելքային զանգեր, դրամ/րոպե | |
| Տեղական զանգեր (դեպի Երևանի ֆիքսված ցանցեր) սկսած 151-րդ րոպեից | 4 ՀՀ դրամ |
| Ցանցի ներսում սկսած 301-րդ րոպեից | 1 ՀՀ դրամ |
| Տարիֆային պլան Ֆ-3 | |
| Դեպի Երևանի ֆիքսված ցանցեր տրամադրվող անվճար րոպեների քանակը | 550 ՀՀ դրամ |
| ՔրոսսՆեթ ցանցի ներսում տրամադրվող անվճար րոպեների քանակը | 900 ՀՀ դրամ |
| Հեռախոսագծի ամսական վարձավճար | 1500 ՀՀ դրամ |
| Ելքային զանգեր, դրամ/րոպե | |
| Տեղական զանգեր (դեպի Երևանի ֆիքսված ցանցեր) սկսած 551-րդ րոպեից | 4 ՀՀ դրամ |
| ՔրոսսՆեթ ցանցի ներսում սկսած 901-րդ րոպեից | 1 ՀՀ դրամ |
| Տարիֆային պլան Ֆ-4 | |
| Հեռախոսագծի ամսական վարձավճար | 100 ՀՀ դրամ |
| Ելքային զանգեր, դրամ/րոպե | |
| Տեղական զանգեր (դեպի Երևանի ֆիքսված ցանցեր) | 4 ՀՀ դրամ |
| ՔրոսսՆեթ ցանցի ներսում | 1 ՀՀ դրամ |
| Տարիֆային պլան Ֆ-1, Ֆ-2, Ֆ-3, Ֆ-4 | |
| Միջքաղաքային զանգեր դեպի ՀՀ ֆիքսված ցանց | 5 ՀՀ դրամ |
| Զանգեր դեպի ԼՂՀ ֆիքսված ցանց | 14.4 ՀՀ դրամ |
| Զանգեր դեպի ՀՀ բջջային ցանցեր | 18 ՀՀ դրամ |
| Զանգեր դեպի ԼՂՀ բջջային ցանցեր | 18 ՀՀ դրամ |
| Բաժանորդային վարձ` ըստ ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթների արագությունների (Կբիտ/վ), որոնք միացված են մեկ համակցման կետին և գործում են բաժանման սկզբունքով | |
| Ինտերնետ անսահմանափակ, մինչև 5120-1024 արագության (Կբ/վ) | Սակագին |
| 1 բաժանորդի համար | 5400 ՀՀ դրամ |
| Ինտերնետ անսահմանափակ 10240-2048 արագության (Կբ/վ) | Սակագին |
| 1 բաժանորդի համար | 9600 ՀՀ դրամ |
«ԱՐՄԵՆԻԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ